Կարեն Անդրեասյան. Ցմահ ազատազրկվածները օրենսդրական փոփոխություններ են առաջարկում![]() 21 նոյեմբերի 2012 - 11:08 AMT PanARMENIAN.Net - 104 ցմահ ազատազրկվածների կյանքում հնարավոր է՝ շուտով իրական փոփոխություններ լիեն: Այսօր Երևանում մեկնարկել է դատապարտյալների հիմնախնդիրների թեմայով միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցում է 13 երկրի 20 ներկայացուցիչ: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի խոսքով՝ խնդրի շուրջ առաջին անգամ է տեսնում այսպիսի ընթացք: Պաշտպանը նկատի ունի երեկ ԱԺ-ում մեկնարկած բուռն քննարկումները, որոնք, սակայն, բնորոշեց մակերեսային: «Մենք ոգևորվում ենք, որ քաղաքական գործիչները հետաքրքրված են խնդրով: Շատ կարճ ժամանակաում (2 շաբաթ), ինչպես խոստացել էինք, օրենսդրական փոփոխություններ կմշակենք և կներկայացնենք ԱԺ: Հենց ցմահ ազատազրկվածներն էլ նամակով փոփոխություններ են առաջարկել: Մեզ մնում է միայն հետևողոական լինել, որպեսզի այս կարևոր փաստաթուղթը հավանական թերությունների պատճառով չվիժեցվի»,-ասաց Պաշտպանը: Կարեն Անդրեասյանի խոսքով՝ 104 ցմահ ազատազրկվածներից 97-ի կարծիքով իրենց գործերը վերանայման կարիք ունեն, և ՄԻՊ գրասենյակը նախատեսում է նաև այս համաժողովի մասնակիցների միջոցով հանձնաժողով կազմել, որը կուսումնասիրի այդ գործերը, եզրակացություններ կներկայացնի ԱԺ և կպահանջի կոնկրետ քայլեր իրականացնել: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների պատասխանատու Վլադիմիր Չունդոլովը նշեց, որ օրեսդրական առաջարկները կազմելիս՝ օգտակար կլինի նաև եվրոպական երկրների փորձի ուսումնասիրությունը .«Այս երկու օրերին մենք հնարավորություն կունենանք ուսումնասիրել մյուս երկրների փորձը և հաջողված օրինակներն օգտագործել»,-ասաց նա: Նշենք, որ համաժողովն անցկացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանադակությամբ, «Բաց հասարակության հիմնդրամներ- Հայաստան» գրասենյակի աջակցությամբ և «Արևելք-Արևմուտք. գործընկերություն սահմաններից այն կողմ» ծրագրով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |