Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները կարևորում են միջխորհրդարանական կապերի ակտիվացումը![]() 21 նոյեմբերի 2012 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մուհամադ Ահմադ Մուրիի հետ հանդիպմամբ մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Աբու Դաբի։ Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ ԱՄԷ օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների կապակցությամբ և հույս հայտնեց, որ այս այցելությունն առավել կամրապնդի համագործակցությունը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Մուհամադ Ահմադ Մուրին և Էդվարդ Նալբանդյանը մտքեր փոխանակեցին հայ-էմիրաթյան փոխգործակցության ընդլայնման շուրջ, մասնավորապես կարևորեցին միջխորհրդարանական կապերի ակտիվացումը։ Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրներ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |