Աբու Դաբիում քննարկել են Հայաստանից ԱՄԷ գյուղարտադրանքի արտահանման ավելացմանն առնչվող հարցեր![]() 21 նոյեմբերի 2012 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Աբու Դաբի։ ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հայ-էմիրաթյան առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն էր նվիրված ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա ալ-Քասիմիի հետ Էդվարդ Նալբնադյանի հանդիպումը։ Նախարար ալ-Քասիմին ջերմությամբ վերհիշեց Հայաստան կատարած իր այցելությունները և գոհունակությամբ նշեց, որ դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն կյանքի են կոչվում։ Զրուցակիցները քննարկեցին տնտեսական համագործակցութան միջկառավարական հանձնաժողովի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները, մանրամասն անդրադարձան Հայաստանից ԱՄԷ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների մեծացմանն առնչվող հարցերին։ Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Աբու Դաբիում ՀՀ դեսպանատանը հանդիպում ունեցավ ԱՄԷ-ում հայության ներկայացուցիչների հետ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |