Դավիթ Նալբանդյան. Գերմանիան ուժեղ մրցակից է, բայց մենք կփորձենք անցնել Դևիսի գավաթի հաջորդ փուլ![]() 21 նոյեմբերի 2012 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Թենիսիստ Դավիթ Նալբանդյանը խոստովանել է, որ վնասվածքի պատճառով նա ստիպված է եղել մեծ դադար վերցնել, բայց շարունակել է մարզվել և փորձել վերականգնվել: «Ես հիմա պատրաստ եմ դուրս գալ կորտ: Ցանկանում եմ մասնակցել սեզոնի վերջին մի քանի մրցաշարերի և պատրաստվել 2013-ին: Հաջորդ տարի ես պլանավորում եմ հանդես գալ մի քանի խոշոր մրցաշարերում»,- թենիսիստի խոսքերը հաղորդում է MundoD-ը: Նալբանդյանը դեկտեմբերի 6-9-ը Բուենոս Այրեսում հանդես կգա Copa Peugeot մրցաշարում: Նա հավելել է, որ պլանավորում է մասնակցել նաև Australian Open-ին, ինչպես նաև Հարավային Ամերիկայի մրցաշարարերին. «Արդեն փետրվարին կկայանա Դևիսի գավաթում Արգենտինայի հավաքականի առաջին հանդիպումը: Ես շատ եմ ցանկանում խաղալ Գերմանիայի հետ»: Նրա խոսքով, Գերմանիան շատ ուժեղ մրցակից է, բայց իրենք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի անցնեն գավաթի հաջորդ փուլ: «2013-ին ես ամեն ինչ կանեմ, որպեսզի մտնեմ աշխարհի 50 լավագույն թենիսիստների ցուցակի մեջ, իսկ եթե վնասվածքները չխանգարեն, ապա կարող եմ լինել թոփ 20-ում»,- ասել է Նալբանդյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |