Հովիկ Աբրահամյան. Հայ երգարվեստը կորցրեց ժողովրդական երգերը կենդանի պահող երգչուհուն

Հովիկ Աբրահամյան. Հայ երգարվեստը կորցրեց ժողովրդական երգերը կենդանի պահող երգչուհուն

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասվում է.

«Սրտի խոր ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ մահվան մասին:

Հայ երգարվեստը կորցրեց մեր ժողովրդական, ազգային երգերը իր յուրահատուկ կատարումներով կենդանի պահող և աշխարհով մեկ տարածող վաստակաշատ երգչուհուն։ Ֆլորա Մարտիրոսյանի ինքնատիպ մեղեդային ձայնն ու անզուգական կատարողական արվեստը սեր ու ջերմություն էին սփռում` հուզելով տարբեր սերունդների և ազգերի ներկայացուցիչների, ալեկոծելով տարբեր համերգասրահներ Հայաստանում և արտերկրում:

Ցավակցում եմ Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց մեծ վիշտը»:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---