21 նոյեմբերի 2012 - 13:14 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է Բաքու

Ժառանգություն կուսակցության առաջնորդն այս պահին մեկնում է Բաքու: Քիչ առաջ ավարտված ճեպազրույցը Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց տեղեկությամբ, որ մի քանի րոպեից մեկնում է Ադրբեջանի մայրաքաղաք` մասնակցելու Ասիական քաղաքական կուսակցությունների 7-րդ ասամբլեայի աշխատանքներին:

«Ժառանգությունը հրավերը ստացել էր Սաֆարովի արտահանձնման օրերին: Պատասխանեցինք, որ մտադիր չենք մասնակցել, քանի որ Ադրբեջանն արժանի չէ որևէ միջազգային ուշադրության: Դրանից հետո կազմակերպիչները տեղեկացրին, որ կապահովեն իմ ելույթ ունենալու հավասար հնարավորությունը, և ես որոշեցի ընդունել հրավերը», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով գնում է միայնակ, կազմակերպիչներն անվտանգության երաշխիքներ են տվել: