Հենրիխ Մխիթարյան. Լուիս Ադրիանոն ուղղակի իր գործն է արել![]() 21 նոյեմբերի 2012 - 13:48 AMT PanARMENIAN.Net - «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է իր ակումբակից Լուիս Ադրիանոյի առաջին գոլը «Նորշելանդի» հետ Չեմպիոնների լիգայի խաղում: Ադրիանոն չի հասկացել, որ նրա թիմը գնդակը տալիս է մրցակցին ֆեյր-փլեյի սկզբունքների համաձայն և գրավել է դանիացիների դարպասը` չհանդիպելով դիմադրության: «Ես տեսա, որ Լուիսն առաջ է նետվում և գոլ խփում, թե ինչ է եղել դրանից առաջ, չգիտեմ: Ես չեմ կարող մեկնաբանել այլ թիմի գործողությունները: Իսկ Լուիս Ադրիանոն ուղղակի իր գործն է արել: Երկրորդ գնդակը մենք միտումնավոր ենք բաց թողել: Թիմն է այդպես որոշել: Մենք դանիացիներին չխանգարեցինք գոլ խփել, որպեսզի վերականգնենք արդարությունը: Արդյունքում մենք խփեցինք հինգ գնդակ, ուրիշ ինչ հարցեր կարող են լինել»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է «Տերիկոն» կայքը: Խաղն ավարտվել է «Շախտյորի» հաղթանակով 5:2 հաշվով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |