Ալիևի ցինիկ հայտարարությունները հիշեցնում են 1930-1940-ական թթ. Հիտլերի ելույթները![]() 21 նոյեմբերի 2012 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Շարմազանովն Ալիևին անվանել է «բռնապետական պետության բռնապետ առաջնորդ»: «Իր ցինիկ հայտարարություններով Ալիևը ցույց է տալիս, որ 21-րդ դարում դեռ մնացել են ֆաշիզմի կողմնակիցներ, և որ այդ գաղափարախոսությունը զարգանում է նրա նման առաջնորդների շնորհիվ»,- ասել է նա և հավելել, որ նրա արտահայտությունները հիշեցնում են 1930-1940-ական թթ. ( և նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերին): Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Նոր Ադրբեջան» կուսակցության 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել Հայաստանի մասին որոշ հայտարարություններով: Մասնավորապես, նա հայտարարել է, որ «Հայաստանը որպես երկիր ոչ մի արժեք չունի: Այն փաստացի գաղութ է, որը կառավարվում է արտասահմանից, տարածք, որն արհեստականորեն ստեղծվել է հին ադրբեջանական հողերի վրա»: Ավելին, Ալիևն ասել է, որ «Ադրբեջանը տարեց տարի ուժեղանում է և ամրապնդվում: Իսկ Հայաստանը տարեց տարի թուլանում է և անկում ապրում»: «Մենք հետագայում ևս ջանքեր կգործադրենք Հայաստանի մեկուսացումն ուժեղացնելու համար»,- խոստացել է Ադրբեջանի նախագահն իր հպատակներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |