2013-ին «Գազպրոմի» ներդրումները կպահպանվեն 2012-ի մակարդակում![]() 21 նոյեմբերի 2012 - 15:47 AMT PanARMENIAN.Net - «Գազպրոմն» ավանդաբար աշնանն ավելացնում է իր ներդրումային ծրագիրը, առաջացնելով վերլուծաբանների քննադատությունը, որոնք մեղադրում ենք կոնցեռնին ավելորդ վատնողության մեջ: Սակայն Վալերի Գոլուբևը չորեքշաբթի օրը խոստացել է, որ 2013-ին «Գազպրոմի» ներդրումային ծրագիրը կպահպանվի 2012-ի մակարդակում: Ավելի վաղ «Գազպրոմն» արդեն հանգստացրել է հաջորդ տարի ծախսերը չավելացնելու խոստումներով. նոյեմբերին «Գազպրոմի» ֆինանսական տնօրեն Անդրեյ Կրուգլովն ասել է, որ 2013-ին կապիտալ ծախսերը ցածր կլինեն 2012-ից: Հոկտեմբերի վերջին «Գազպրոմը» հաստատել է 2012-ի ներդրումային ծրագրի շտկման պլանները, այն ավելացել է գրեթե 200 մլրդ ռուբլիով` մինչև 975 մլրդ ռուբլի, որից 890 մլրդ ռուբլին բաժին է ընկնում կապիտալ ծախսերին: Գոլուբևը նաև հաղորդել է չորեքշաբթի օրը, որ «Գազպրոմը» պատրաստ է գազի խոշորագույն անկախ արտադրողի` «Նովատէկոմ»ի հետ կիսել «Նորտգազի» վրա հսկողությունը: Այժմ «Գազպրոմին» պատկանում է «Նորտգազի» բաժնետոմսերի 51 տոկոսը, բայց մենատիրությունը բանակցություններ է վարում «Նովատէկին» իր փաթեթից բաժնետոմսերի մեկ տոկոսի վաճառքի մասին, որին պատկանում է «Նորտգազի» բաժնետոմսերի 49 տոկոսը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |