21 նոյեմբերի 2012 - 18:06 AMT
The Rolling Stones-ի 2 նոր երգերից մեկն արդեն տեսահոլովակ ունի

The Rolling Stones-ի 7 տարվա լռությունից հետո թողարկված 2 նոր երգերից մեկն արդեն տեսահոլովակ ունի: «Doom and Gloom» սինգլի հոլովակը նկարահանել է Յոնաս Աքերլունդը, որը մինչ այդ աշխատել է Մադոննայի («Ray of Light»), The Prodigy-ի («Smack My Bitch Up»), The Cardigans-ի («My Favourite Game»), U2-ի («Beautiful Day») Լեդի Գագայի («Telephone»), Rammstein-ի («Pussy»), Maroon 5-ի («Moves Like Jagger»), Ռոբի Ուիլյամսի («Come Undone») և շատ ուրիշների հետ:

Տեսահոլովակում երաժիշտներից բացի գլխավոր դերում հանդես է գալիս դերասանուհի Նումի Ռապասը, որը հոլովակում պայքարում է զոմբիների դեմ, այրում 100 դոլարանոցներով անկողինը, կիսամերկ պարում, մասնակցում ռոլինգների ելույթին: Արտասահմանյան երաժշտական լրատվամիջոցներն արդեն ապոկալիպտիկ են անվանել տեսահոլովակը:

«Doom and Gloom»-ը ձայնագրվել է Փարիզում և ներառվել նոյեմբերի 12-ին թողարկված «Grrr!» ալբոմում` նվիրված լեգենդար ռոք խմբի 50-ամյակին: Ալբոմում ընդգրկվել է խմբի ևս մեկ նոր ստեղծագործություն` «One Last Shot»-ը: