Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց «Ընտրությունների լուսաբանումը մուլտիմեդիա միջավայրում» լրագրողների համար ուսուցողական սեմինարը, որի ընթացքում քննարկվում են ընտրություններում ԶԼՄ-ների դերը, ընտրությունների անաչառ և որակյալ լուսաբանման կարևորությունը և էլեկտրոնային լրատվամիջոցներով ու սոցցանցերով ընտրողներին ներգրավվելու մեթոդները:
Միջոցառման նպատակն է վերապատրաստել լրագրողնրին գալիք նախագահական ընտրություննրի լուսաբանման համար, ինչպես նաև հզորացնել լրագրողների կարողությունները՝ վերլուծելու և հետևողականորեն լուսաբանելու ընտրական գործընթացների վերաբրեյալ քաղաքացիների մտահոգությունները:
«Ազատ և արդար ընտրությունը զուտ քվեարկությունը չէ, այլև լրատվամիջոցների կողմից թեկնածուների քաղաքական ծրագրերի և բուն ընտրական գործընթացի վերաբերյալ լիարժեք տղեկատվության ներկայացումն է, որպեսզի ընտրողները կարողանան կատարել գիտակից ընտրություն»,- սեմիանրի բացմանն ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը:
Մամուլի աջակցության «Ինտերնյուս » ՀԿ-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն էլ նշեց. «Մենք որպես մասնագետներ և քաղաքցիներ ցանկանում ենք ունենալ բանիմաց և զարգացած լրատվամիջոցներ, տեղեկացված և կրթված լրագրողներ, ովքեր կնպաստեն որ թե իշանությունները, թե քաղաքացիները պատասխանատու լինեն երկրի ապագայի համար»:
Երկօրյա սեմինարը կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն՝ ԵՄ ֆինանսավորմամբ: