Բաքվում մտահոգված են. Ղարաբաղի հարցում Իրանը Հայաստանի կողմն է![]() 21 նոյեմբերի 2012 - 18:43 AMT PanARMENIAN.Net - «Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում վերափոխվել է: Ավանդական և վառ արտահայտված հայամետ նախապատվությունների պատճառով Թեհրանը կրկին Երևանի կողմն է: Չնայած, որ Իրանը չկարողացավ Հայաստանից միջնորդության թույլտվություն ստանալ, իսկ Ադրբեջանը համաձայն է այդ առաջարկին, Թեհրանը շարունակում է Ադրբեջանին որպես թշնամու վերաբերվել, իսկ Հայաստանին՝ որպես բարեկամի»,-հայտարարել է Ադրբեջանի Քաղաքական նորարարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն: «Հարկավոր է ուշադիր ուսումնասիրել փոփոխությունները Իրանի քաղաքականության մեջ: Ներկայումս Իրանը մանևրում է Ղարաբաղի հարցում: Եթե Հայաստանը առաջիկայում ևս կարողանա քայլեր կատարել, որոնք կարտահայտեն Ահմադինեժադի թիմի շահերը, Իրանի նախագահը կավելացնի աջակցությունը Սարգսյանին Ղարաբաղի հարցում: Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության մեկնարկը կարելի է նման համագործակցության առաջին քայլը համարել: Հաջորդ քայլը, որ արեց Սարգսյանը, Ֆրանսիայի նախագահի ուշադրությանը Ահմադինեժադի ուղերձը ներկայացնելն էր: Ֆրանսիայի նախագահը հաստատեց, որ ուղերձ է ստացել Իրանից: Չի բացառվում, որ Ահմադինեժադը Սարգսյանի միջոցով փորձում է Եվրոպայի աջակցությունը ստանալ Իրանի հոգևոր առաջնորդին տապալելու համար»,-ասել է Ահմեդօղլուն, հայտնում է «Նովոստի Ազերբայջանա»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |