ՆԱՏՕ-ում թուրքական սահմանին «Պետրիոտ» հրթիռների տեղակայման հայց է ստացվել` Սիրիայի կողմից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար, ասվում է չորեքշաբթի օրը դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենի հայտարարությունում:
«Այս հրթիռների տեղակայումը կմեծացնի Թուրքիայի բնակչության ՀՕՊ հնարավորությունները: Դա կնպաստի ճգնաժամի թուլացմանը` ՆԱՏՕ-ի հարավ-արևելյան սահմանի երկայնքով»,-հայտարարել է Ֆոգ Ռասմուսսենը:
Ընդ որում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ դաշինքը «անհապաղ» կդիտարկի այդ հայցը, փոխանցում է «Ինտերֆաքսը»: