Armtech 5-րդ կոնգրեսը ՏՏ ոլորտի առաջատար ներկայացուցիչներին կհավաքի դեկտեմբերի 10-11-ը Սիլիկոնյան հովտում![]() 22 նոյեմբերի 2012 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Armtech 5-րդ կոնգրեսը ՏՏ ոլորտի առաջատար ներկայացուցիչներին կհավաքի դեկտեմբերի 10-11-ը Սիլիկոնյան հովտում՝ Սթենֆորդի համալսարանի տարածքում: Այդ մասին նոյեմբերի 22-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Կոնգրեսին կմասնակցի ներկայացուցչական հայկական պատվիրակությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև 40 հայկական ընկերություններ: Ընդհանուր առամամբ մասնակիցների քանակը սահմանափակ է՝ մոտ 150 մար, չնայած նրան, որ կոնգրեսն արդեն մեծ ճանաչում ունի և ցանկացողների թիվը շատ ավելի մեծ է: Մասնակիցների թվում են HP, Intel, Cisco, Synopsis և այլն: Ընդլայնվել է նաև կոնգրեսի մասնակիցների աշխարհագրությունը՝ ներկայացուցիչներ կլինեն Ավստրալիայից, Լատինական Ամերիկայից և Ասիայի երկրներից: Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Armtech-ը նվիրված կլինի ՀՀ էկոնոմիկայի խնդիրներն, այդ թվում նաև ՏՏ զարգացմանը: «Կոնգրեսի հիմնական նպատակն է ներդրումներ ներգրավել ու նոր մասնագիտական աշխատատեղեր ստեղծել Հայաստանում»,-ասաց Դավթյանը: Նա նաև հավելեց, որ միջոցառման շրջանակներում տեղի կունենա Հայաստանի պաշտոնական ներկայացուցչության բացումը: Նախատեսվում է նաև մի շարք համաձայնագրերի ստորագրում ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների հետ: Կազմակերպիչների թվում են նաև «Synopsis Արմենիա» ընկերությունն ու «Վիասֆեր ինթերնեշնլ» ընկերությունը, ինչպես նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: Ինչպես նշել է «Synopsis Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը, Synopsis-ը մեծ հաջողությունների է հասել Հայաստանում, սակայն, «նպատակն է, որ տնտեսությունը զարգանա բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ»: Իր հերթին «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ասաց, որ առաջին օրը ելույթներ են նախատեսված չորս հիմնական ուղղություններով՝ Հայաստանը ՏՏ ոլորտի երկիր ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև համաշխարհային մակարդակում, մարդկային ներուժը, ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված աշխատանքի ձևաչափը, այդ թվում Ազատ տնտեսական գոտիներ և տեխնոպարկեր: Երկրորդ օրը նախատեսվում են այցելություններ այդ ոլորտի ընկերություններ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |