Երևանյան ԱԱ մասնակից բռնցքամարտիկները կմրցեն Adidas ընկերության ռինգերի վրա![]() 22 նոյեմբերի 2012 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շարունակում է պատրաստվել նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 8-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային կայանալիք բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից արդեն Հայաստան են ժամանել Վրաստանի, Հունաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Իռլանդիայի հավաքականները: Ուելսի, Պուերտո Ռիկոյի, Անգլիայի, Ալժիրի, ԱՄՆ-ի, Տաջիկստանի և Շվեյցարիայի ընտրանիների ժամանումը նախատեսված է նոյեմբերի 23-ին և 24-ին: Մնացած հավաքականները Երևանում կլինեն մինչև նոյեմբերի 27-ը:Բռնցքամարտիկների, պատվիրակությունների անդամների և մրցավարների հավատարմագրումը նոյեմբերի 25-27-ը կկատարվի «Անի Պլազա» հյուրանոցում, իսկ նոյեմբերի 28-ից` մարզահամերգային համալիրում: Առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 70 երկիր: Առաջնության կազմակերպիչները ԱԻԲԱ-ի պահանջով ձեռք են բերել Adidas ընկերության 2 ժամանակակից ռինգեր: 2009 թվականին Երևանում կայացած բռնցքամարտի պատանիների ԱԱ ժամանակ Հայաստանի ֆեդերացիան գնել էր օլիմպիական 2 ռինգեր, սակայն 3 տարվա ընթացքում ԱԻԲԱ-ի պահանջները փոխվել են: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |