ԿԲ նախագահը կմասնակցի Ֆրանկֆուրտի Եվրոպական բանկային կոնգրեսին

ԿԲ նախագահը կմասնակցի Ֆրանկֆուրտի Եվրոպական բանկային կոնգրեսին

PanARMENIAN.Net - ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 22-23-ը գտնվելու է Ֆրանկֆուրտում` Ֆրանկֆուրտի Եվրոպական բանկային 22-րդ կոնգրեսին մասնակցելու համար: ԿԲ նախագահի հետ Ֆրանկֆուրտ են մեկնում ՀԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:

Կոնգրեսին հիմնական զեկույցներով հանդես են գալու Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին, Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շաուբլը, Բունդեսբանկի նախագահ Յենս Վեյդմաննը:

Այցի ընթացքում նախատեսված են ԿԲ նախագահի հանդիպումներ եվրոպական մի շարք կենտրոնական բանկերի, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---