Ռոման Բերեզովսկի. Մարդկայնորեն ես խղճում եմ «Զենիթին», սակայն մենք էինք առաջատարը այդ խաղում![]() 22 նոյեմբերի 2012 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Հսկիչ-կարգապահական կոմիտեի որոշումը Ռուսաստանի պրեմիեր լիգայի 16-րդ տուրում իր ակումբի և «Զենիթի» միջև միջադեպի վերաբերյալ: «Նման բարդ իրավիճակներում դժվար է բոլորին գոհացնել: Մենք պատրաստ էինք կոմիտեի ցանկացած որոշման: Հաճելի է, որ հաղթանակը մեզ շնորհվեց: Մարդկայնորեն ես խղճում եմ «Զենիթին», սակայն մենք էինք առաջատարը այդ խաղում: Ընդհանուր առմամբ, կոմիտեի որոշումն արդարացի եմ համարում»,-Բերեզովսկու խոսքն է մեջբերում sport-express.ru-ն: «Դինամո»-«Զենիթ» խաղը դադարեցվեց, քանի որ տրիբունայից նետված ճայթրուկը պայթեց դարպասապահ Անտոն Շունինի անմիջական հարևանությամբ: Հսկիչ-կարգապահական կոմիտեն տեխնիկական պարտություն է արձանագրել «Զենիթին» 0:3 հաշվով: «Իմ կարիերայում եղել են նման միջադեպեր: Խլացրել են Բոսնիայի հետ խաղում, երբ ես պաշտպանում էի Հայաստանի դարպասները, սակայն աչքերիս ծուխ դեռ չէին փչել: Ափսոսում եմ, որ մեր օրերում նման բան է կատարվում: Դրանից ոչ ոք ապահովագրված չէ: Ուղղակի դարպասապահն ավելի խոցելի է, քան խաղացողները»,-ասել է Բերեզովսկին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |