Բրիտանացի գործարարները կծանոթանան Հայաստանում գործարար համագործակցության պայմաններին![]() 22 նոյեմբերի 2012 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Միացյալ Թագավորությունից Երևան են ժամանելու գործարարներ՝ ծանոթանալու Հայաստանում գործարար համագործակցության պայմաններին և հնարավորություններին: Այցի կազմակերպիչներն են Երևանում Բրիտանական դեսպանատունը և «Բրիթիշ Էքսփրթայզ»-ը՝ Միացյալ թագավորության Արտաքին Գործերի նախարարության աջակցությամբ: «Բրիտանական դեսպանատունը իր առաջնայնությունն է համարում Հայ Բրիտանական բիզնես կապերի ամրապնդումը և երկկողմանի ներդրումների խրախուսումը, ուստի մենք ողջունում և աջակցում ենք նման ցանկացած նախաձեռնության», -նշում է Քեթի Լիչ, Հայաստանում ՄԹ դեսպանը: Հայաստանում պատվիրակությանը կընդունի ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Գործարարները հանդիպում կունենան համապատասխան բիզնես ոլորտների ներկայացուցիչների հետ ու կքննարկեն հնարավոր համագործակցության հարցեր: Բրիտանացի գործարարները ներկայացնում են բիզնեսի տարբեր ոլորտներ՝ բնապահպանություն, ինովացիոն տեխնոլոգիաներ, կրթություն, շինարարություն, ոսկերչություն, ճարտարագիտություն, հաղորդակցություն: Կմասնակցեն հետևյալ բրիտանական կազմակերպությունները.CLEAVE & COMPANY LTD, Computaris International Ltd, Education and Training International, Met Office, Mott MacDonald, Pagefield Communications, RSK Environment, Tensar International, Waterman International, հայտնում է ՀՀ-ում ՄԹ դեսպանատան մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |