22 նոյեմբերի 2012 - 17:46 AMT
Mail.Ru փոստի ինտերֆեյսը թարգմանվել է հայերեն

Mail.Ru փոստի ինտերֆեյսը թարգմանվել է հայերեն: Լեզուն կարելի է փոխել ներքևի աջ անկյունում մկնիկի շարժումով, որից հետո փոստից կարելի է օգտվել արդեն մայրենի լեզվով:

«Ամեն օր Հայաստանի հարյուր հազարավոր բնակինչներ են օգտվում մեր ծառայությունից: Մենք ձգտում ենք որքան հնարավոր է հարմարվետ դարձնել աշխատքնը և հասկանում ենք, թե որքան կարևոր բաղադրիչ է այս գործում մայրենի լեզուն»,-մեկնաբանում է հայկական տարբերակի գործարկումը Սերգեյ Մարտինովը:

Mail.Ru Group ծառայությունների հանդեպ հետաքրքրությունը Հայաստանում աճում է: 2012թ. սեպտեմբերի տվյալնելով, Mail.Ru փոստի ամենօրյա հայ օգտվողների քանակը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը մոտ 40 տոկոսով (LiveInternet):