Պաղեստինը մտադիր է դիմել ՄՔԴ Իսրայելին պատժելու պահանջով

Պաղեստինը մտադիր է դիմել ՄՔԴ Իսրայելին պատժելու պահանջով

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու դեպքում Պաղեստինը մտադիր է դիմել ՄՔԴ պաղեստինյան տարածքներում Իսրայելի «Ամպի սյուն» գործողության պատասխանատուներին պատժելու պահանջով, հայտարարել է ՊԱԿ Գործկոմի անդամ Սալեհ Ռաֆատը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Պաղեստինի ազգային վարչակարգի ղեկավար Մահմուդ Աբասը նոյեմբերի 29-ին կդիմի ՄԱԿ-ին ՝ որպես դիտորդ պետություն Պաղեստինի անդամակցության խնդրանքով:

«Երբ մենք ստանանք ՄԱԿ դիտորդ պետության կարգավիճակ, մենք կկարողանանք դիմել Միջազգային քրեական դատարան»,-ասել է ՊԱԿ Գործկոմի անդամը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---