22 նոյեմբերի 2012 - 20:42 AMT
Իսրայելի բանակի սպան մահացել է հիվանդանոցում` գիտակցության չգալով

Իսրայելի բանակի սպա, 28-ամյա լեյտենանտ Բորիս Յարմոլնիկը մահացել է հիվանդանոցում` գիտակցության չգալով: Նա ծանր վիրավորվել է նոյեմբերի 21-ին Գազայի հատվածից Էշկոլ նահանգի հրթիռակոծության ժամանակ:

Այսպիսով, Գազայի հատվածում իրականացված օպերացիայի հետևանքով Իսրայելում զոհերի թիվը հասել է 6-ի, վիրավորվել են տասնյակ մարդիկ:

Իսկ ՄԱԿ-ում անդամ-պետության կարգավիճակ ստանալու դեպքում` Պաղեստինը պատրաստվում է դիմել Միջազգային քրեական դատարան` պահանջելով պատժել պաղեստինյան տարածքներում իսրայելական բանակի անցկացրած ռազմական օպերացիայի պատասխանատուներին: Այս մասին հաղորդում է Ռոսբալթը: