Եգիպտոսի նախագահը նշանակել է երկրի նոր գլխավոր դատախազին

Եգիպտոսի նախագահը նշանակել է երկրի նոր գլխավոր դատախազին

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին նշանակել է երկրի նոր գլխավոր դատախազին`զանգվածային բողոքներից հետո այս պաշտոնում փոխարինելով Աբդել Մահիդ Մահմուդին: Երկրի նոր գլխավոր դատախազ է նշանակվել նախագահի խորհրդական Թալհատ Իբրահիմը:

« Գլխավոր դատախազը զբաղեցնելու է իր պաշտոնը առաջիկա 4 տարիների ընթացքում»,-հայտարարել է նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Յասիր Ալին:

Մինչ այդ երկրի Բարձրագույն վարչական դատարանի մոտ հավաքվել են հազարավոր ցուցարարներ, ովքեր պահանջում են «մաքրել օրենսդիր իշխանությունը», հաղորդում է ВВС-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---