«Ժողովուրդ». Կրակել են Սերժ Սարգսյանի թիկնազորի մեքենայի ուղղությամբ

«Ժողովուրդ». Կրակել են Սերժ Սարգսյանի թիկնազորի մեքենայի  ուղղությամբ

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է, որ նոյեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին: Մի տղամարդ կրակել է Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:

«Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը. «Մեր աշխատակիցները երեկ գիշեր, օդանավակայան գնալու ճանապարհին՝ Կոնյակի գործարանի ճանապարհի վրա են եղել, և մի համընթաց մեքենա է եկել, որի միջից կրակել են մեր մեքենայի վրա՝ մեր ծառայության մեքենայի: Պարզվել է, որ այդ վարորդը Էջմիածնի բնակիչ է, որը հենց մեքենայի միջից կրակել է մեր մեքենայի ուղղությամբ: Ոստիկանությունը տեղյակ է, և շատ օպերատիվ էլ աշխատել են, իսկ հանցագործն էլ արդեն հայտնաբերվել է»,-նշել է ՊՊԾ պետը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---