Վենեսուելայում երկու ռազմական օդանավեր են բախվել

Վենեսուելայում երկու ռազմական օդանավեր են բախվել

PanARMENIAN.Net - Ցուցադրական թռիչքների ժամանակ բախվել են Վենեսուելայի ԶՈւ-ի երկու ռազմական օդանավեր: Միջադեպը պատահել է երկրի կենտրոնական մասում տեղակայված Պալո-Նեգրո բազայից ոչ հեռու:

Արտակարգ պատահարի արդյունքում զոհվել է օդաչուներից մեկը: Երկրորդին հաջողվել է ողջ մնալ:

Պատահարի պատճառները անհայտ են մնում, վարվում է հետաքննություն, հաղորդում է EFE գործակալությունը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---