Բրյուսելում բացվել է Եվրամիության արտահերթ բյուջետային գագաթնաժողովը

Բրյուսելում բացվել է Եվրամիության արտահերթ բյուջետային գագաթնաժողովը

PanARMENIAN.Net - Բրյուսելում աննախադեպ 105 րոպե ուշացումով բացվել է Եվրամիության արտահերթ գագաթնաժողովը: Ուշացումը պայմանավորված է միության անդամ երկրների միջև զգալի տարաձայնություններով 2014-2020թթ. ԵՄ միասնական բյուջետային 7-ամյա պլանի վերաբերյալ, որի հաստատումը դրվել է գագաթնաժողովի օրակարգում:

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը ներկայացրել է բյուջեի կոմերցիոն նախագիծը: Նրա կենտրոնական դրույթը նոր բյուջեն 75 մլրդ եվրոյով (մինչև 973 մլրդ եվրո) կրճատելն է համեմատած բյուջեի այն նախագծի հետ, որը մշակել է Եվրահանձնաժողովը:

Մի շարք երկրներ այդ կրճատումները բավարար չեն համարում, մյուսները համոզված են, որ դրանք չափազանց շատ են և բյուջեն պետք է ավելացվի:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---