«Հրապարակ». Սամվել Բալասանյանը խոստումը չպահեց, արդյունքում շահեց Վարդան Ղուկասյանը

«Հրապարակ». Սամվել Բալասանյանը խոստումը չպահեց, արդյունքում շահեց Վարդան Ղուկասյանը

PanARMENIAN.Net - «Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է նախօրեին տարածված այն տեղեկատվությանը, որ Գյումրու ավագանին ուզում է ֆինանսական աուդիտ իրականացնել քաղաքապետարանի ֆինանսական գործունեության վերաբեյալ.

«Գյումրիի ավագանին ուզում է ֆինանսատնտեսական աուդիտ իրականացնել քաղաքապետարանում 2011-2012 թթ. ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ, և այդ հարցը պետք է քննարկվեր նոյեմբերի 22-ին կայանալիք ավագանու նիստում։ Սակայն երեկ, զարմանալիորեն, հարցը հանվեց օրակարգից։ Ավագանու անդամներից միայն Լևոն Բարսեղյանը դեմ քվեարկեց, որ հարցը հանվի օրակարգից, իսկ ավագանու մյուս անդամները՝ 20 հոգի, կողմ քվեարկեցին։ Ընդհանրապես քննարկվող հարցերի շուրջ առաջարկություններ և դիտողություններ ներկայացնում էր ավագանու անդամներից միայն Լևոն Բարսեղյանը, ուստի Ս. Բալասանյանի այն պնդումը, թե ինքն ամեն ինչ կանի ավագանու ինստիտուտը Գյումրիում կայացնելու համար, կարելի է ասել՝ չի համապատասխանում իրականությանը։

Չի բացառվում, որ հրահանգը ստացվել է Երևանից, որտեղ որոշել են, որ հարցն առայժմ չպետք է քննարկվի։ Եվ սա թերևս պայմանավորված է Վարդան Ղուկասյանի նկատմամբ վերաբերմունքով, քանի որ այդ չարաշահումներն առանց նրա գիտության չէին կարող կատարվել։ Ս. Բալասանյանը հարցն օրակարգից հանելը հիմնավորեց նրանով, որ ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչությունն արդեն 5 օր է՝ ստուգումներ է անցկացնում իրենց մոտ։ Մեկը քաղաքացու դիմումի հիման վրա է հարուցվել քրեական գործ, և երկրորդը պլանային ստուգում է։ «Եթե հիմա աուդիտորական անկախ կազմակերպություն հրավիրենք այստեղ, նույնիսկ տեղ չեն ունենա նստելու»,- քաղաքապետի խոսքերն է մեջբերում թերթը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---