«Հրապարակ». ԲՀԿ-ի արմատական մասը հասկացել է, որ Ծառուկյանն անպայման առաջադրվելու է

«Հրապարակ». ԲՀԿ-ի արմատական մասը հասկացել է, որ Ծառուկյանն անպայման առաջադրվելու է

PanARMENIAN.Net - ԲՀԿ-ի մոտ օրինաչափություն է դառնում մի քանի օր շարունակ քաղխորհրդի նիստեր անցկացնելու պրակտիկան: Ինչպես գրում է «Հրապարակ»-ը, և նախորդ օրը, և երեկ «կանյաչնիում» ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստեր է արել: Մասնակցել են հիսունական մարդ` պատգամավորներ և մարզային կառույցների ղեկավարներ:

«Երկու օրվա նիստերի օրակարգում էլ նույն հարցն է եղել. ի՞նչ են մտածում շարքերն ու պատգամավորներն առաջիկա նախագահական ընտրությունների և Ծառուկյանի առաջադրման մասին: Բոլոր մարզային կառույցների ներկայացուցիչները հատ-հատ ներկայացրել են իրենց տեսլականը մասնակցության մասին, պնդել, որ պետք է ներկայանալ բացառապես սեփական թեկնածուով, և այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը: Օսկանյանին ոչ մեկը չի մատնանշել: Սերժ Սարգսյանի մասին, ըստ մասնակիցների, որևէ բառ` «լավ կամ վատ», չի հնչել:

Ծառուկյանն ասել է, որ իր որոշումն արդեն կայացրել է, սակայն որևէ բառ այդ որոշման մասին չի արտաբերել, ԲՀԿ-ի արմատական տրամադրված մասը հասկացել է, որ Ծառուկյանն անպայման առաջադրվելու է, ոչ արմատական մասը դեռ հույս ուներ, որ «հնարավորությունը հիսուն-հիսուն է»: Ծառուկյանն ասել է նաև, որ որոշումը կհրապարակի իր ծննդյան օրվանից մի քանի օր անց: Հիշեցնենք, որ ծննդյան օրը նոյեմբերի 25-ին է, նա 56 տարեկան է դառնում: Ապա տեղեկացրել է՝ քանի որ ծննդյան օրն ինքը սովորաբար անցկացնում է հանրապետությունից դուրս, կգնա-կգա-կհայտարարի իր որոշման մասին: Ներկաներն ասել են` ուշ է, վաղը հրապարակեք: Նա պատասխանել է` չէ, նորմալ է»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---