«Ժողովուրդ». «Միկա ցեմենտ»-ի ղեկավարությունն առանց բացատրության ազատում է աշխատակիցներին

«Ժողովուրդ». «Միկա ցեմենտ»-ի ղեկավարությունն առանց բացատրության ազատում է աշխատակիցներին

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է, որ Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ հայտնվել են անելանելի վիճակում: Թերթի տեղեկություններով՝ երեկ գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը առանց որևէ բացատրության 20 բանվորների ազատել է աշխատանքից:

«Ըստ մեր աղբյուրների՝ պատճառն այն է, որ մարդիկ փորձել են իրենց իրավունքները պաշտպանել և ակտիվություն են ցուցաբերել՝ պահանջելով իրենց հասանելիք 4 ամսվա չստացած աշխատավարձը:

Փորձեցինք իրավիճակի շուրջ մեկնաբանություն խնդրել Նաիրա Մարտիրոսյանից, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանեց մի տղամարդ, որը չցանկացավ ներկայանալ, միայն տեղեկացրեց, թե Նաիրա Աշոտովնան վարորդի հետ տեղ է գնացել, և չգիտի, թե երբ կգա: Հիշեցնենք, որ «Միկա ցեմենտ»-ը պատկանում է հայտնի գործարար Միքայել Բաղդասարովին, որն օրերս սկսել է «Արմավիա»-ի վաճառքի գործընթացը»,-եզրափակում է թերթը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---