Բնապահպան ակտիվիստները միջազգային կազմակերպություններին կոչ են անում Խոսրովի արգելոցում ներդրումներ չանել

Բնապահպան ակտիվիստները միջազգային կազմակերպություններին կոչ են անում Խոսրովի արգելոցում ներդրումներ չանել

PanARMENIAN.Net - Բնապահպան ակտիվիստներն այսօր ասուլիսի ժամանակ բողոքեցին, որ բնապահպանության նախարարությունը չի աշխատում իրենց հետ: Ամեն անգամ խոստանում է տրամադրել այս կամ այն տեղեկությունը, բայց չի անում դա: Նախարարությունն ավելի հեշտ աշխատում է լրագրողների, քան խնդրով մտահոգ և հետևողական բնապահպանների հետ: Վերջին դեպքը «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթն է: Բնապահպան ակտիվիստները նախարարությունից խնդրել են տրամադրել հավանական թեկնածուների տվյալները, բայց ստացել են միայն անուն, ազգանունները: Ինքնուրույն փորձել են տեղեկություններ հավաքել և պարզել են, որ 3 թեկնածուներից մեկն, օրինակ, միայն միջնակարգ կրթություն ունի:

Եվ սա այն դեպքում, երբ նախարարաությունից բնապահպաններին ասել են.«Ամբողջ Հայաստանով մեկ ման ենք եկել, 3 արժանիներին գտել ենք»:

Ակտիվիստ-իրավաբան Մերի Խաչատրյանի խոսքով՝ փոխնախարար Հակոբյանն առաջարկել է օրենքը խախտել. վերջնաժամկետն ավարտվելուց հետո ներկայացնել իրենց թեկնածուի փաստաթղթերը: «Բնապահպան ակտիվիստները երբեք օրենք չեն խախտել և այս անգամ էլ չեն խախտի, պատրաստվում ենք բաց նամակով կոչ անել միջազգային կազմակերպություններին չֆինանսավորել մի կառույց, որի տնօրենն ընտրվում է այսպիսի ոչ թափանցիկ պայմաններում», ասաց բնապահպան ակտիվիստ Աննա Շահնազարյանը:

Բնապահպանների խոսքով՝ հսկայական ներդրումներ են լինում, բայց ոչ մի ծախս չի իրականացվում, մինչ օրս արգելոցում 2 «Վիլիս» ու երեք «չորացած» ձի է ավելացել, իսկ ներդրումները յուրացվում են:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---