ՀՀ գլխավոր հյուպատոսը և Աջարիայի կառավարության նախագահն քննարկել են Բաթում-Խուլո-Ախալցիխե-Բավրա ճանապարհի կառուցման հարցը

ՀՀ գլխավոր հյուպատոսը և Աջարիայի կառավարության նախագահն քննարկել են Բաթում-Խուլո-Ախալցիխե-Բավրա ճանապարհի կառուցման հարցը

PanARMENIAN.Net - Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը հանդիպել է Աջարիայի ինքնավար Հանրապետության Կառավարության նորանշանակ նախագահ Արչիլ Խաբաձեին:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ՀՀ գլխավոր հյուպատոսը շնորհավորեց Աջարիայի նոր ղեկավարին նշանակման կապակցությամբ` հույս հայտնելով, որ Ինքնավար Հանրապետության և ՀՀ գլխավոր հյուպատոսության միջև առկա փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի նաև նոր ղեկավարության օրոք: Աջարիայի նախագահը տեղեկացրեց նոր ծրագրերի, ինչպես նաև նախկինում սկսված ծրագրերն ավարտին հասցնելու իր մտադրության մասին:

ՀՀ գլխավոր հյուպատոսը և Աջարիայի կառավարության նախագահն անդրադարձան Բաթում-Խուլո-Ախալցիխե-Բավրա` Հայաստանի համար կարևորություն ներկայացնող ավտոճանապարհի շինարարությանը, ինչի առիթով պրն. Խաբաձեն հայտնեց, որ երկրի ղեկավարությունը հաստատակամ է այդ ճանապարհը կառուցելու գործում: Ճանապարհը գրեթե կրկնակի կկրճատի Հայաստանի հետ ավտոհաղորդակցության տևողությունը, ինչի շնորհիվ ավելի շատ զբոսաշրջիկներ կարող են այցելել Աջարիայի առողջարաններ:

Զրուցակիցները շոշափեցին աջարահայ համայնքին վերաբերող խնդիրների լայն շրջանակ: Կառավարության ղեկավարն ընդգծեց վերջինիս ակտիվ դերը Ինքնավար Հանրապետության կյանքի ամենատարբեր ոլորտներում:

Քննարկվեցին նաև Աջարիայի և ՀՀ Լոռու մարզի քույր քաղաքների միջև համագործակցության հետագա խորացմանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---