ՀԱՄԱՍ-ը շնորհակալություն է հայտնել Եգիպտոսին և մյուս մահմեդական երկրներին` պատերազմի օրերին Գազա պատվիրակություն ուղարկելու համար

ՀԱՄԱՍ-ը շնորհակալություն է հայտնել Եգիպտոսին և մյուս մահմեդական երկրներին` պատերազմի օրերին Գազա պատվիրակություն ուղարկելու համար

PanARMENIAN.Net - ՀԱՄԱՍ-ը տարածել է պաշտոնական հայտարարություն, որում ասվում է, որ «ընդդիմանալը երկիրն ազատելու, ոտնահարված իրավունքները վերականգնելու և սիոնիստ թշնամիներին զսպելու միակ ուղին է: Մենք դրա ևս մեկ ապացույց ստացանք»:

«Մեր հրթիռները հարվածեցին հենց գոյացության սրտին, և «Իսրայելը», վախենալով, հրադադար խնդրեց: Արդյունքում մենք ստիպեցինք նրանց ընդունել մեր պայմանները` «եթե դուք վերադառնաք, մենք էլ դա կանենք» սկզբունքի հիման վրա»,-հայտարարել են ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները:

Միաժամանակ, ՀԱՄԱՍ-ը շնորհակալություն է հայտնել Եգիպտոսին և մյուս մահմեդական երկրներին` պատերազմի օրերին Գազա պատվիրակություն ուղարկելու համար, հաղորդում է Ռոսբալթը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---