Բեռլինում հայտնաբերված կաբարեն կվերածվի ժամանակակից արվեստի կենտրոնի

Բեռլինում հայտնաբերված կաբարեն կվերածվի ժամանակակից արվեստի կենտրոնի

PanARMENIAN.Net - Արևելյան Բեռլինում մի քանի տոննա մնացորդների տակ հայտնաբերվել է կաբարեի շինություն, որը կառուցվել է XX դարի սկզբին, հաղորդում է Die Welt-ը: Ծրագրվում է վերանորոգել շինությունը և վերածել այն ժամանակակից արվեստի կենտրոնի:

Եռահարկ շինությունը կառուցվել է 1905թ` ճարտարապետ Օսկար Գարբեի կողմից, իսկ այնտեղ տեղակայված կաբարեն շատ հայտնի էր Վայմարյան հանրապետության օրոք` 1919-1933թթ: 1930-ականների սկզբին կաբարեն անհայտ պատճառներով փակվել է:

Շինությունը հայտնաբերվել է 2008թ: Մի քանի տարի անց, 20 տոննա աղբ մաքրելուց հետո շինարարները հայտնաբերել են կաբարեն: Սպասվում է, որ կաբարեի վերակառուցումը կավարտվի արդեն այս տարվա վերջին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---