24 նոյեմբերի 2012 - 11:05 AMT
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն Իսրայելի գործողությունները Գազայում անվանել է աններելի և հանցավոր ակցիա

Հյուսիսային Կորեան «սատարում է Պաղեստինի ժողովրդի արդար գործին»: Այս մասին ասվում է այդ երկրի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Իսրայելի գործողությունները Գազայում աններելի ու հանցավոր ակցիա է, որը խախտում է Պաղեստինի ինքնիշխանությունը, ինչպես նաև խարխլում է խաղաղությունն ու կայունությունը Մերձավոր Արևելքում»: «Կայուն խաղաղության հասնելու համար այս տարածաշրջանում հարկավոր է ապահովել Պաղեստինի ժողովրդի պետություն ստեղծելու օրինական իրավունքը»,-հայտարարել է ՀԿԺՀ ԱԳՆ-ն: