24 նոյեմբերի 2012 - 14:41 AMT
Տագնապալի հանգիստ է տիրում Կահիրեում ուրբաթօրյա «միլիոնների երթից» հետո

Տագնապալի հանգիստ է տիրում Կահիրեում ուրբաթօրյա «միլիոնների երթից» հետո, որը ընդդիմության պատասխանն էր նախագահ Մուհամեդ Մուրսիի Սահմանադրական հռչակագրին:

15 կուսակցություններ, քաղաքական միավորումներ ու երիտասարդական շարժումներ անժամկետ գործադուլ են սկսել Թահրիր հրապարակում՝ բողոքելով նախագահի հրամանագրերի դեմ, որոնցով Մուրսին բացառիկ լիազորություններով է օժտել իրեն: Կահիրեի կենտրոնում արդեն վրանային ավան է առաջացել, սակայն, իրավիճակը դեռ, ընդհանուր առմամբ, հանգիստ է մնում:

Ավտոմեքենաների շարժումը հրապարակի շուրջ մասնակիորեն վերականգնվել է, սակայն փոխվել են երթևեկության ուղղությունները: