27 նոյեմբերի 2012 - 17:26 AMT
Աֆղանստանի նախագահը չի կարծում, որ եթե կոալիցիայի ուժերը հեռանան երկրից, ճգնաժամ կառաջանա

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը չի կարծում, որ երբ 2014թ. կոալիցիայի ուժերը հեռանան երկրից, տնտեսական ու քաղաքական ճգնաժամ կառաջանա:

Նախագահը հայտարարել է, որ «երկիրը վստահաբար շարժվում է կայունացման ու առաջընթավի ճանապարհով»:

Ըստ նախագահի, արևմտյան մամուլը հաճախ հոռետեսական պատկեր է ներկայացնում Աֆղանստանից կոալիցիոն ուժերի հեռանալու մասին, սակայն, դա սխալ մոտեցում է:

«ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ձգտում են իրենց շահերն առաջ տանել Աֆղանստանի հետ անվտանգության մասին համաձայնագրի կնքման դեպքում, սակայն, մենք ելնելու ենք մեր շահերից»,-ասել է Քարզայը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: