27 նոյեմբերի 2012 - 17:31 AMT
Արցախում քննարկել են գյուղատնտեսական հողերի հաշվարկային զուտ եկամուտի հետ առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվարկային զուտ եկամուտի հետ առնչվող հարցերի շուրջ:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը և գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը:

Նախագահ Սահակյանն ընդգծել է գործընթացի պատշաճ իրականացման անհրաժեշտությունը՝ նշելով դրա կարևորությունը գյուղատնտեսության զարգացման, հողօգտագործողների աշխատանքի խրախուսման և հողերի պահպանման ու բարելավման տեսանկյունից:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: