Պաղեստինի իշխանությունները կդիմեն միջազգային դատարան, եթե Յասիր Արաֆաթի արտաշիրիմման արդյունքում պարզվի պաղեստինյան առաջին առաջնորդի բռնի մահվան վերաբերյալ վարկածը, ասել է պաղեստինյան հետաքննող խմբի ղեկավար Թաուֆիկ Տիրաուին:
«Երբ ստանանք արդյունքները, կդիմենք միջազգային դատարան և կստիպենք դատապարտել նրանց, ում քաղաքականությունը հարձակումն ու սպանություններն են»,-ասել է պաղեստինյան հետաքննող խմբի ղեկավարը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: