Դեկտեմբերին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հագեցած համերգաշար է պատրաստել![]() 27 նոյեմբերի 2012 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում հագեցած համերգաշար է սպասվում: Կենտրոնը նախապատրաստել է ինչպես դասական, այնպես էլ ջազ, բլյուզ և այլ ժանրի երաժշտությունների երեկոներ: Այդպես դեկտեմբերի 5-ին Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարը կբացի իտալական և իսպանական երգի երեկոն: Ելույթ կունենան Ալինա Փահլևանյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր) և Լիլիթ Հակոբյանը (դաշնամուր): Տոմսի արժեքն է 2000 դրամ: Դեկտեմբերի 12-ին Բեթհովենի Թավջութակի և դաշնամուրի համար երկերի ամբողջական ներկայացում, Համերգ I-ը կկատարեն թավջութակահար Լևոն Առաքելյանն ու դաշնակահար Արթուր Ավանեսովը: Տոմսի արժեքն է 2000 դրամ: Դեկտեմբերի 19-ին ելույթ կունենա Կադանս համույթը: Սպասվում է տանգո և ոչ միայն… Տոմսի արժեքը կազմում է 3000 դրամ: Դեկտեմբերի 26-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում ուրախ Սուրբ Ծնունդ կտոնեն: Կհնչի պակիտո, կիթառ, ինչպես նաև ելույթ կունենան Լիանա Խաչատրյանը (դաշնամուր) և Լուսինե Առաքելյանը (վոկալ): Տոմսի արժեքն է 2000 դրամ: Դրա հետ մեկտեղ Երաժշտության կասկադ համերգաշարի շրջանակում դեկտեմբերի 8-ին ելույթ կունենա Վահագն Հայրապետյան ջազ եռյակը` Վահագն Հայրապետյան (դաշնամուր), Նիկողայոս Վարդանյան (բաս), Լորան Ռոբին (հարվածային գործիքներ, Ֆրանսիա): Տոմսի արժեքը կազմում է 2000 դրամ: Դեկտեմբերի 14-ին բլյուզ երաժշտության երեկո կապահովի Սուրեն Առուստամյան բլյուզ նվագախումբը: Տոմսի արժեքն է 2000 դրամ: Դեկտեմբերի 15-ին ելույթով հանդես կգան Չիկոն և ընկերները, ինչպես նաև այլ հայկական հեղինակներ: Տոմսի արժեքը կազմում է 2000 դրամ: Դեկտեմբերի 21-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում սպասվում է «Ակուստիկ գույներ» քառյակի ելույթը: Քառյակի կազմում հանդես կգան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Արմեն Հյուսնունցը (սաքսաֆոն), Նորայր Քարտաշյանը (ժող. Գործիքներ) և Վարսենիկ Ավանյանը (մեցո-սոպրանո): Տոմսի արժեքը` 2000 դրամ: Դեկտեմբերի 22-ին Վահան Արծրունին ներկայացնում է «Մաշտոցից Կոմիտաս» համերգային ծրագիրը: Տոմսի արժեքը կազմում է 2000 դրամ: Իսկ դեկտեմբերի 28-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում ամանորյա ծրագրով հանդես կգա Հայաստանի պետական ջազ նվագախումբը: Տոմսի արժեքն է 4000 դրամ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |