Համերգ և ցուցահանդես Երևանում` նվիրված Խոսրովի արգելոցի պաշտպանությանը

Համերգ և ցուցահանդես Երևանում` նվիրված Խոսրովի արգելոցի պաշտպանությանը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին` ժամը 20:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա դասական համերգ և լուսանկարչական ցուցահանդես` նվիրված Խոսրովի արգելոցի պաշտպանությանը:

Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները դասական համերգ տալու պատրաստակամություն են հայտնել հանուն վայրի բնության և պատմամշակութային արժեքների փրկության: Իսկ ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ Խոսրովի արգելոցի հրաշքները` անօրինական կառույցների, ապօրինի որսի, ռեժիմի խախտումների հետ զուգահեռ:

Միջոցառման մուտքն ազատ է:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---