27 նոյեմբերի 2012 - 18:46 AMT
Թալիբները ստանձնել են պակիստանցի հաղորդավարի վրա չստացված հարձակման պատասխանատվությունը

Պակիստանցի թալիբները իրենց վրա են վերցրել պակիստանցի հաղորդավարի վրա չստացված հարձակման պատասխանատվությունը, հաղորդում է MIGnews-ը:

«Թեհրիկ-ի-թալիբան Պակիստան» շարժման մամուլի քարտուղար Ախսանուլա Ախսան երեքշաբթի հայտարարել է, որ հայտնի խմբագիր և լրագրող Համիդ Միրը դարձել է խմբավորման թիրախ` «կյանքի հանրային ձևը պրոպագանդելու համար»:

Հարձակումն իրականացվել է երկուշաբթի օրը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: Ոստիկանները ժամանակին հայտնաբերել են լրագրողի ավտոմեքենայի տակ տեղադրված պայթուցիկ սարքն ու վնասազերծել այն: