27 նոյեմբերի 2012 - 18:34 AMT
ԲՆ. Խոսրովի արգելոցի նոր տնօրենի հետ կապված աղմուկի առնչությամբ շուտով պարզաբանումներ կլինեն

ՀՀ Բնապահպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն՝ կապված Վայրի բնության հիմնադրամի տնօրեն Կարեն Մանվելյանի և Կովկասի բնության ֆոնդի ներկայացուցիչ Արման Վերմիշյանի հայտարարության հետ: Նրանք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էին, որ Խոսրովի արգելոցի նոր տնօրենի հետ կապված դժգոհություններ ունեն և դադարեցնում են համագործակցությունը արգելոցի հետ:

«Նախարարությունը կատարվածը գնահատում է որպես նրանց կողմից իրենց վերապահված իրավասությունների գերազանցում և հիշեցնում է նրանց, որ նրանք ընդամենն այդ կազմամակերպությունների գործակալներ են, նրանց կողմից վարձված վարձու աշխատողներ, և օժտված չեն այդ կազմակերպությունների և նախարարության միջև հարաբերություններ վերանայելու իրավասությամբ:

Առաջիկայում նախարարությունը, անկախ մրցույթի հետ կապված հետագա զարգացումներից, հանդես կգա համապատասխան գնահատականներով` կատարված հայտարարությունը գնահատելով նաև որպես նախարարության ներքին գործերին միջամտելու անհաջող փորձ»: