27 նոյեմբերի 2012 - 18:41 AMT
ՀՀ քաղաքացին ապօրինաբար մեկնել է Վրաստան` արդյունքում հայտնվելով մեկուսարանում

Ախալցխայի աահմանապահ ոստիկանության 3-րդ վարչության տարածքում, ստացված հեռախոսային զանգի հիման վրա, սահմանապահները բռնել են առանց փաստաթղթերի մի մարդու, ով փորձել է ապօրինաբար հատել սահմանը:

Ինչպես հաղորդում է Կավկազ-Պրեսսը, հղելով սահմանապահ ոստիկանությանը, ձերբակալվածի հավաստմամբ ինքը ՀՀ քաղաքացի Հայկ Խաչատրյանն է:

Նրան տեղափոխել են օպերատիվ-քննչական բաժանմունք` հետագա արձագանքման համար: Սկսվել է հետաքննություն` ՔՕ-ի 344 հոդվածի առաջին մասով: