«Հայաստան առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը ազդարարում է բողոքի հրապարակային միջոցառումների նոր շարք![]() 27 նոյեմբերի 2012 - 19:14 AMT PanARMENIAN.Net - «Հայ Ազգային Կոնգրեսի չորս երիտասարդների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը զուգահեռ ԵՊՀ-ում «Հակահարված» art խմբի անդամների հանդեպ կիրառված ֆիզիկական բռնությունը և իրավապահ մարմինների ներկայացուցիչների անգործությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ ներկայիս իշխանությունները չեն պատրաստվում դադարեցնել քաղաքացիներին հալածելու, խոսքի, մտքի, խղճի և այլ ազատությունների սահմանափակմանն ուղղված իրենց ապօրինի գործողությունները»: Այս մասին ասված է «Հայաստան առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ: ««Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը նախօրեին իրականացված գիշերային «Մի՛ ենթարկվիր Սերժ Սարգսյանին» ակցիայով ազդարարում է բողոքի հրապարակային միջոցառումների նոր շարք՝ խստորեն դատապարտելով իշխանությունների ու նրանց կամակատարների գործողությունները: Կոչ ենք անում Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական, քաղաքացիական միավորներին, քաղաքացիներին միանալ առաջիկայում կայանալիք ակցիաներին», – նշում են հայտարարության հեղինակները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |