Կահիրեի Թահրիր հրապարակի մոտ գտնվող բանկերն ու ոսկերչական խանութները փակվում են` բողոքի ակցիաների նախաշեմին

Կահիրեի Թահրիր հրապարակի մոտ գտնվող բանկերն ու ոսկերչական խանութները փակվում են` բողոքի ակցիաների նախաշեմին

PanARMENIAN.Net - Բանկերը, տարադրամի փոխանակման կետերը և ոսկերչական խանութները, որոնք տեղակայված են Թահրիր հրապարակի մերձակայքում, փակվում են բողոքի ակցիաների նախաշեմին:

Ինչպես հաղորդում է եգիպտական Al-Ahram պարբերականը, ներկայումս Կահիրեի կենտրոնական հրապարակում հավաքվում են ցույցի մասնակիցները:

Ընդգծենք, որ նոյեմբերի 27-ին ավելի վաղ հաղորդվել է, որ եգիպտացի ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել երեքշաբթի օրը Թահրիր հրապարակում, ընդ որում, օրինապահ մարմինների աշխատակիցները արցունքաբեր գազ են օգտագործել:

Հիշեցնենք, որ ցուցարարները բողոքում են Եգիպտոսի նախագահի նոր հրամանագրի դեմ: Նախագահի հակառակորդները մեղադրել են նրան իշխանությունը ուզուրպացնելու մեջ, հաղորդում է Ռոսբալթը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---