Ուրբաթ օրը Ճապոնիայում կկայանա «Սիրիայի բարեկամների» կոնֆերանսը, հաղորդում է Ինտերֆաքսը` հղելով Ճապոնիայի ԱԳՆ-ին:
Ինչպես սպասվում է, հանդիպման մասնակիցները կքննարկեն Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման հնարավորությունները: Սա կլինի «Սիրիայի բարեկամների» առաջին հանդիպումը Ասիայում: Մինչ այդ արդեն կայացել են նմանատիպ 4 հանդիպումներ` Վաշինգտոնում, Փարիզում, Հաագայում և Դոհայում: