ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ25 մայիսի 2005 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Նիկոլայ Պավլովին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ս.Սարգսյանը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները, ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական բնագավառներում, ներկայումս գտնվում են բարձր մակարդակի վրա` ընդգծելով դրանց զարգացման մեծ ներուժը: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանում Նիկոլայ Պավլովի պաշտոնավարման ընթացքում այդ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն եւ կընդլայնվեն: Իր հերթին ռուս դիվանագետը հավաստիացրել է, որ ինքը կանի հնարավոր ամենը երկու պետությունների միջեւ առկա բազմատարր համագործակցության շարունակական զարգացումն ապահովելու համար: Զրուցակիցները քննարկել եմ նաեւ հայ-ռուսական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու անելիքները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային վերջին զարգացումների շուրջ: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Ջրհեղեղից զոհվածների ընտանիքները 1 մլն դրամ աջակցություն կստանան Գործադիրը հաստատել է փոխհատուցման կարգը։ Bloomberg․ Ֆրանսիան կշարունակի ռազմական աջակցությունը ՀՀ-ին անկախ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից Նշվում է, որ Ադրբեջանն ինքը միլիարդավոր դոլարներ է ծախսել սպառազինման վրա Օգոստոսի 1-ից վարժական հավաքներ կանցկացվեն Նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ ՀՀ–ն Սահմանադրության օրը կդիմավորի Tricolor Yerevan Night Run գիշերային վազքով. Տոնական քայլերթ և համերգ է սպասվում Տոնական քայլերթին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի նվագախմբերը |