Լեռնիկ Հովհաննիսյան. Դատարանը մեր բողոքին չի անդրադարձել, պարզապես արտատպել է անցած տարվա որոշումը![]() 28 նոյեմբերի 2012 - 17:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն այսօրվա որոշմամբ օրինական է ճանաչել սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանիընկերությունից 13 այլ բնակարանների օտարման պայմանագրերը: Շենքից այս բնակարաններն օտարվել էին ընկերության սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի ձեռքով: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբից: Ամերիկահայ գործարարն այսօր վերաքննիչ դատարանում պահանջում էր անվավեր ճանաչել բնակարանների օտարման հերթական ապօրինի պայմանագրերը, քանի որ լինելով պարտատեր, տեղեկացաված չի եղել կառավարչի կողմից իր գույքի ապօրինաբար գույքագրման,գնահատման, դատարանի անհիմն որոշման մասին: Սփյուռքահայ գործարարը տեղեկացված չի եղել նաև պայմանագրերի կնքմանը, իսկ դրանք նրա պնդմամբ` իրենից գաղտնի և ապօրինի են իրականացվել: Դատարանը պարզել է ու հաստատված է համարել, որ պատասխանող սնանկության գործով կառավարիչ Հ. Ղամբարյանի 2011թ.-ին կնքվել են անշարժ գույքի օտարման պայմանագրեր, այն դեպքում, երբ նշված գույքերը եղել են գրավադրված «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերությունում: Գործարարի համոզմամբ` պայմանագրերը կնքելիս, ընկերության սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը, տեղյակ լինելով, որ ցուցակում նշված անշարժ գույքերի վաճառքի գումարները չեն վճարվել, նոտարական գրասենյակում կեղծ հայտարարություն է տվել առ այն, որ, վերը նշված գումարներն արդեն իսկ վճարված են: Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով` միևնույն ժամանակ, նոտար Աիդա Աբրահամյանն էլ, քաջատեղյակ լինելով Մաշտոցի 33ա և 33/1 հասցեների տարածքների օտարման գործարքների մանրամասներին /2010թ.-ին նույն հասցեի բնակարանների և տարածքների օտարման անփող գործարքներին/, ձեռքի տակ չունենալով պայմանագրերով գումարները վճարված լինելու վերաբերյալ ապացույցներ, 21.05.2011թ.-ին` շաբաթ օրը վավերարացրել է անշարժ գույքի առուվաճառքի առնվազն 13 պայմանագրերը, որոնց հետ կապված ենթադրվում է, որ գնորդների կողմից պետք է նաև համապատասխան վճարումներ արված լինեն նոտարի հաշվեհամարին: Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով` վերաքննիչ բողոքի քննության համար անհրաժեշտ է պատասխանել միայն հետևյալ իրավական հարցին. Արդյոք սնանկության վարույթում սնանկության գործով կառավարչի կողմից պարտապանի գույքի օտարման (առուվաճառքի) պայմանագրի կնքման դեպքում պարտադիր չէր գումարը փոխանցել սնանկության հատուկ հաշվին. եթե այո, ապա` ինչ իրավական հետևանքի է հանգեցնում տվյալ պարտականությունը չկատարելը, - ասում է փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը և հավելում, որ դատավորը անտեսել է, որ առուվաճառքի գործարքներն իրականացվել են սնանկության վարույթի շրջանակներում, ընդ որում պարտապանին ի պաշտոնե ներկայացնող սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի, ոչ թե բնակարանի սեփականատիրոջ կողմից: Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով դատարանն այսօր ընդհանրապես իր բողոքին չի անդրադարձել և հրապարակել է պարզապես 2011 թվականի մայիս ամսին հրապարակված որոշման արտատպված տարբերակը, այն դեպքում երբ բողոքը դրա հետ ընդհանրապես անչություն չի ունեցել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |