«ՀԺ». ԿԳ նախարարը չունի բացատրություն, թե ինչու է հաստատվել Մարտի 1-ի դեպքերը խեղաթյուրող դասագիրքը

«ՀԺ». ԿԳ նախարարը  չունի բացատրություն, թե ինչու է հաստատվել Մարտի 1-ի դեպքերը  խեղաթյուրող դասագիրքը

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին տեղեկացրել է, որ բուհերի պատմության դասագիրքը, որը մի քանի օր է` մեծ սկանդալի առարկա է դարձել, հաստատված է մինչև 2013 թվականը` ներառյալ:

««Իմ հրամանով` այդ դասագրքի գործածությունը մինչև 2013 թվականի համար է սահմանված»,- ասել է նախարարը:

Մեր թղթակցի հարցին` այսինքն, 2013 թվականից սույն դասագիրքը շրջանառությունից հանվելո՞ւ է, Աշոտյանը պատասխանել է. «Վերջին երկու տարիներին մեզ մոտ բոլոր դասագրքերը հաստատվում են ժամկետով, նախկինում դրանք անժամկետ էին: Մենք մտցրեցինք ժամկետ` հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ` հատկապես բովանդակության վերանայման, լրամշակման խնդիրների պատճառով: 2013 թվականից հետո արդեն պատմաբանների, հեղինակների գործն է` նորից ներկայացնել դասագիրքը հաստատման, կամ` ոչ»:

ԿԳ նախարարը, փաստորեն, չկարողանալով որևէ համոզիչ բացատրություն գտնել, թե ինչու է ԿԳՆ-ն հաստատել 2008-ի Մարտի 1-ի էջը խեղաթյուրող դասագիրքը, համարում է, որ ևս մեկ տարի ուսանողներին կարելի է իրականության հետ կապ չունեցող պատմություն հրամցնել»,- գրում է «Հայկական ժամանակը»։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---