«Առավոտ». Ապացույցների բազայի առումով մարտի 1-ի վերաբերյալ ունենք այն, ինչ ունեցել ենք 2008–ին

«Առավոտ». Ապացույցների բազայի առումով մարտի 1-ի վերաբերյալ ունենք այն, ինչ ունեցել ենք 2008–ին

PanARMENIAN.Net - Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ-ի առաջարկին՝ 2008–ի մարտի 1-2-ի իրադարձությունների հարցով նոր հանձնաժողով ստեղծելու մասին, ասել է. «Հույս ունենալ, որ մեզ մոտ այնքան լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, որ հանձնաժողովի հավաքած փաստաթղթերը և փաստերը կարող են ճիշտ գնահատականի արժանանալ՝ ես չեմ կարծում, թե այդպես կլինի: Մենք կրկին կկանգնենք նույն փակուղու առաջ՝ փաստերը, ապացույցները պատշաճ իրավական ընթացակարգով գնահատականների չեն արժանանա, և կրկին մենք կկանգնենք նույն իրավիճակի առջև՝ Մարտի 1-ի վերաբերյալ ունենք այն, ինչ ունեցել ենք 2008–ին՝ ապացույցների բազայի առումով»:

Սեդա Սաֆարյանը հավելել է նաև, որ արդյունավետության առումով լծակներ չկան. «Մինչդեռ ԱԺ-ն կարող էր օգտագործել իր սահմանադրական լիազորությունները, իր ակտիվ միջամտությամբ ու հարցապնդումներով հասնել նրան, որպեսզի վարույթ իրականացնող մարմինը աշխատանք տանի այդ ուղղությամբ»: Այս մասին գրում է «Առավոտ»-ը:

 Ուշագրավ
---