«168 ժամ». ՀԱԿ խմբակցությունը համաձայնվել է, որ իր առաջարկների քննարկումը մեկ տարով հետաձգվի![]() 29 նոյեմբերի 2012 - 09:50 AMT PanARMENIAN.Net - Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը որոշում է կայացրել մեկ տարով հետաձգել ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված երեք օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը: Դրանք էին «ՀՀ քրեական օրենսգրքում Փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում Փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը: Ինչպես գրում է «168 ժամ»-ը, այս հետաձգումները կատարվել են ՀԱԿ խմբակցության համաձայնությամբ: «Հարցին, թե ինչու է ՀԱԿ խմբակցությունը համաձայնվել, որ իր առաջարկների քննարկումը մեկ տարով հետաձգվի, ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանել է, որ միևնույն է` եթե իրենք համաձայնություն չտային էլ, մեծամասնությունը դեմ էր քվեարկելու, իսկ այս ձևով իրենք, ցանկացած հարմար պահի, դրանք կարող են դնել քվեարկության: Հիշեցնենք, որ հենց այս երեք փոփոխությունների համար էր ՀԱԿ-ը նախաձեռնել արտահերթ նստաշրջանի հրավիրումը, որոնք պետք է որ կանխեին ընտրակեղծիքների իրականացումը նախագահական ընտրությունների ժամանակ»,- գրում է թերթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |